https://arm.sputniknews.ru/20260828/voch-te-barepvokhum-e-ajl-ankakh-krvonakan-karujcy-qaghaqakanapes-zavtelu-pvordz-amsterdam-106209896.html
Ոչ թե բարեփոխում է, այլ անկախ կրոնական կառույցը քաղաքականապես զավթելու փորձ. Ամստերդամ
Ոչ թե բարեփոխում է, այլ անկախ կրոնական կառույցը քաղաքականապես զավթելու փորձ. Ամստերդամ
Sputnik Արմենիա
Միջազգային փաստաբանն անդրադարձել է նաև միջազգային համայնքին` նշելով, որ նրա լռությունն արդեն անհնար է արդարացնել։ 28.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-28T11:49+0400
2026-08-28T11:49+0400
2026-08-28T11:49+0400
հայ առաքելական եկեղեցի
նիկոլ փաշինյան
ռոբերտ ամստերդամ
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101828612_0:84:1600:984_1920x0_80_0_0_5928dd25ff529933a2a2d750c4a6036b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Այն, ինչ անում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, բարեփոխում չէ, այլ անկախ կրոնական կառույցը քաղաքականապես զավթելու փորձ։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Նա անդրադարձել է նաև միջազգային համայնքին` նշելով, որ նրա լռությունն արդեն անհնար է արդարացնել։ «Amsterdam & Partners»-ը կոչ է արել աշխարհի կառավարություններին, կրոնական առաջնորդներին, իրավապաշտպան կազմակերպություններին և սփյուռքահայ համայնքներին՝ հրապարակավ հանդես գալ Հայ առաքելական եկեղեցու գործերին քաղաքական միջամտության դեմ և պաշտպանել առանց պետական պարտադրանքի սեփական ղեկավարությունն ու ներքին գործերը որոշելու նրա իրավունքը։Ամստերդամը նաև նշել է, որ այժմ կառավարությունը փորձում է առանձին հոգևորականների վրա հարձակվելուց անցնել բուն եկեղեցու վերափոխմանը։ Նա հիշեցրել է, որ Գերագույն հոգևոր խորհուրդն այս շաբաթ մերժեց կառավարության հերթական միջամտությունը՝ հայտարարելով, որ «Ազգային ժողովը պատշաճ հարթակ չէ եկեղեցական ներքին հարցեր քննարկելու համար», և որ եկեղեցու բարեփոխումները «չեն կարող իրականացվել արտաքին ճնշումների, սպառնալիքների կամ որևէ այլ կամայականության ներքո»։Հիշեցնենք` ՀՀ իշխանությունը 2025 թվականին արշավ սկսեց եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվեց համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվեր Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։2026 թվականի փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101828612_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b0dfeb936c113a2c3e1be7ba40447d19.jpg.webp
հայ առաքելական եկեղեցի, նիկոլ փաշինյան, ռոբերտ ամստերդամ, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայ առաքելական եկեղեցի, նիկոլ փաշինյան, ռոբերտ ամստերդամ, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Միջազգային փաստաբանն անդրադարձել է նաև միջազգային համայնքին` նշելով, որ նրա լռությունն արդեն անհնար է արդարացնել։
Նա անդրադարձել է նաև միջազգային համայնքին` նշելով, որ նրա լռությունն արդեն անհնար է արդարացնել։
«Եթե որևէ կառավարություն փորձեր որոշել հնագույն կրոնական հաստատության ղեկավարությունն ու ներքին կառավարումը Եվրոպայի մեկ այլ վայրում, դա արդարացիորեն մեծ վրդովմունք կառաջացներ։ Եկեղեցին չի պատկանում Նիկոլ Փաշինյանին։ Այն չի պատկանում նրա կառավարությանը։ Այն պատկանում է իր հավատացյալներին, և նրա անկախությունը պետք է պաշտպանվի»,– գրել է նա։
«Amsterdam & Partners»-ը կոչ է արել աշխարհի կառավարություններին, կրոնական առաջնորդներին, իրավապաշտպան կազմակերպություններին և սփյուռքահայ համայնքներին՝ հրապարակավ հանդես գալ Հայ առաքելական եկեղեցու գործերին քաղաքական միջամտության դեմ և պաշտպանել առանց պետական պարտադրանքի սեփական ղեկավարությունն ու ներքին գործերը որոշելու նրա իրավունքը։
Ամստերդամը նաև նշել է, որ այժմ կառավարությունը փորձում է առանձին հոգևորականների վրա հարձակվելուց անցնել բուն եկեղեցու վերափոխմանը։ Նա հիշեցրել է, որ Գերագույն հոգևոր խորհուրդն այս շաբաթ մերժեց կառավարության հերթական միջամտությունը՝ հայտարարելով, որ «Ազգային ժողովը պատշաճ հարթակ չէ եկեղեցական ներքին հարցեր քննարկելու համար», և որ եկեղեցու բարեփոխումները «չեն կարող իրականացվել արտաքին ճնշումների, սպառնալիքների կամ որևէ այլ կամայականության ներքո»։
«Նիկոլ Փաշինյանն իրեն այնպես է պահում, ասես Հայաստանում չկա որևէ ինստիտուտ, որը վեր է իր անձնական իշխանությունից։ Այժմ նա իրեն դասել է խորհրդարանից վեր, եկեղեցուց վեր և, ըստ ամենայնի, Աստծուց վեր։ Մոտ երկու հազար տարի Հայ առաքելական Եկեղեցին դիմակայել է կայսրերին, բռնապետերին, հալածանքներին ու ցեղասպանությանը։ Այժմ վարչապետը կարծում է, թե ինքը կարող է որոշել, թե ով պետք է ղեկավարի այն, ինչպես պետք է ինքնակառավարվի և ինչպես հայերը պետք է ընկալեն իրենց եկեղեցին»,– ընդգծել է փաստաբանը։