Ավտովթարի հետևանքով Սպիտակի ԲԿ է տեղափոխվել 6 տուժած | ՄԱՄՈՒԼ.ամ

Սպիտակի բժշկական կենտրոնը հայտնում է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ԲԿ է ընդունվել 6 տուժած:
     Նրանք բոլորն այս պահին գտնվում են հետազոտման փուլում, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն: Վիրավորներին բժշկական կենտրոն են տեղափոխել ՆԳՆ ՓԾ Սպիտակի հրշեջ-փրկարարները:

Leave a comment