Աշ-Շարաան սիրիացի քրդերի առաջնորդին նշանակել է իր խորհրդական

Բաժանորդագրվել

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատարն ավելի վաղ հայտարարել էր զինված կազմավորումների լուծարման և Սիրիայի կառավարական զորքերի շարքերում քրդական ուժերի ամբողջական ինտեգրման մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF/ՍԴՈւ) քրդական ջոկատների ղեկավար Մազլում Աբդիին նշանակել է իր խորհրդական, այս մասին հայտնում է SANA գործակալությունը։

«Նախագահ Ահմեդ ալ-Շարաան հինգշաբթի օրը հրամանագիր է ստորագրել՝ Մուստաֆա Խալիլ Աբդիին, որը հայտնի է որպես Մազլում Աբդի, նշանակելով հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է հրապարակման մեջ։

Օգոստոսի 25-ին Աբդին հայտարարել էր զինված ջոկատների լուծարման և Սիրիայի պետական ինստիտուտներում քրդական ռազմական, ուժային ու վարչական կառույցների ինտեգրման ավարտի մասին։ Որոշումը դարձել է քրդական կողմի և սիրիական իշխանությունների միջև մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքը։

Leave a comment