Շանտաժի ու սպառնալիքների նոր ալիք դատաիրավական համակարգի դեմ. Տըգրան Աբրահամյան

Անվտանգային հարցերով փորձագետ, քաղաքական գործիչ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է դատաիրավական համակարգում տեղի ունեցող վերջին զարգացումներին և իշխանությունների վարած քաղաքականությանը:

Իր գրառման մեջ նա մասնավորապես նշում է.

«Գործող կառավարիչը վերջին օրերին սպառնալիքների ու հատկապես շանտաժի հերթական ալիքն է սկսել դատաիրավական համակարգի դեմ: Իջեցվում են ապօրինի հանձնարարություններ, որոնք ներսում չեն կարող խնդիրներ չառաջացնել: Փաշինյանի նպատակն է՝ հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը՝ դրանով իսկ կիսելով իր քաղաքական կուրսի պատասխանատվությունը, մյուս կողմից` այդ շրջանակներին ստիպելով իր կողքին մնալ: Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ էլ, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment