https://arm.sputniknews.ru/20260827/trippy-karvogh-e-ev-hhn-ev-voghj-taratsashrjany-dardznel-iranakan-hrtirneri-tirakh-qaghaqaget-106111643.html
TRIPP–ը կարող է և՛ ՀՀ–ն, և՛ ողջ տարածաշրջանը դարձնել իրանական հրթիռների թիրախ. քաղաքագետ
TRIPP–ը կարող է և՛ ՀՀ–ն, և՛ ողջ տարածաշրջանը դարձնել իրանական հրթիռների թիրախ. քաղաքագետ
Sputnik Արմենիա
Քաղաքագետը նշում է` Հայաստանը տարածաշրջանային ռազմական անվտանգության տեսանկյունից չպետք է խաղադրույքներ կատարի հեռավոր ԱՄՆ–ի, ԵՄ–ի, Մեծ Բրիտանիայի վրա։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T21:30+0400
2026-08-27T21:30+0400
2026-08-27T21:30+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
թրամփի ուղի (tripp)
թուրքիա
ամն
արևմուտք
հեղինակներ
ռուսաստան
վլադիմիր երանոսյան
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106067816_0:0:1281:720_1920x0_80_0_0_f420ffe90005404e53211ad2847ab6d9.jpg.webp
Ռուսաստանի նկատմամբ դեմարշները՝ Վլադիմիր Զելենսկուն ՀՀ–ում ընդունելը, Երևանում եվրոպացի պաշտոնյաների և եվրոպական երկրների առաջնորդների ռուսատյաց գագաթնաժողով կազմակերպելը, չէին կարող անպատասխան մնալ։ Sputnik Արմենիայի «Իրականում» հեղինակային հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ, ռազմական փորձագետ Վլադիմիր Երանոսյանը։Իրանի դեմ պայքարում Արևմուտքը փորձում է Հայաստանը վերածել միջանկյալ հենակետիԵրանոսյանը շեշտեց՝ սեփական աշխարհաքաղաքական ընտրության հարցում կողմնորոշվելիս Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է մոռանա, թե ինչ է կատարվում հարևան Իրանում և Իրանի հետ։ Իրանը գտնվում է անմիջապես ամբողջ աշխարհի բաժանարար գոտում, որտեղ որոշվում է տարածաշրջանի շատ երկրների ճակատագիրը` ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Մեծ Մերձավոր Արևելքի՝ մինչև Պարսից ծոցի միապետություններ, էլ չենք խոսում հենց Իրանի մասին։Իրանն իսկապես փորձում են մասնատել՝ ազդելով բելուջների, թուրքերի, քրդերի անջատողական միտումների վրա։ Եվ Հայաստանը ոչ թե պարզապես մոտ է այս ամենին, այլ երկիրը ակնհայտորեն փորձում են վերածել միջանկյալ հենակետի։ Փորձագետը առաջարկում է վերհիշել թեկուզ մի շարք պատմական փաստեր, և հասկանալի կլինի, որ գերտերությունները կրկին փորձում են ՀՀ–ին օգտագործել իրենց աշխարհաքաղաքական խաղերում։Պետք է նաև հասկանալ, որ Հայաստանի ներկան կապված է գոյաբանական ընտրության հետ, որը դրված է ոչ միայն և ոչ այնքան երկրի ղեկավարության առաջ, որքան հայ ժողովրդի: Եվ այդ ընտրությունը պետք է կատարեն ոչ միայն հենց Հայաստանում ապրող հայերը, այլև սփյուռքը, որը, մեր զրուցակցի խոսքով, հայրենիքը համարում է իր կյանքի մեծագույն սերը։«Քաղաքական շպագատ». ինչու ՀՀ–ի համար դժվար կլինի նստել միաժամանակ երկու աթոռինՖրանսիան, Բրիտանիան և ԱՄՆ-ն չեն կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը մի շարք պատճառներովՓորձագետն ընդգծեց`Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին խոսելիս ոչ մի դեպքում չի կարելի հույսը դնել Արևմուտքի վրա։ Նա այս համատեքստում անդրադարձավ ամենամտերիմ համարվող եվրոպական երկրին` Ֆրանսիային։«Փարիզի վրա հույս դնելը բացահայտ պատրանք է, քանի որ այդ երկիրը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի։ Ակնհայտ է, որ լուրջ խնդիր է սպառազինություն, զինամթերք, ֆրանսիական զորակազմ հասցնելը և այն սպասարկելը, կան նաև այլ հարցեր», – ասաց քաղաքագետը։Կարելի է բերել Բրիտանիայի օրինակը, որը շահագրգռված է Բաքվի նավթով։ Այսինքն՝ պետք է հասկանալ, որ եթե անգամ «Թոմի»-ները պատրաստ են տարածաշրջանում կռվել և պաշտպանել որևէ մեկին, ապա դա բոլորովին էլ Հայաստանը չէ։ Փորձագետի խոսքով` բրիտանացիները կատաղի պայքար կարող են մղել, ասենք, «Բրիթիշ Պետրոլեում» կորպորացիայի շահերի համար և կպաշտպանեն բացառապես Ադրբեջանի շահերը։Արտաքին շուկաների դիվերսիֆիկացման մասին հայտարարությունները պոպուլիզմ ենՀայաստանի համար ընտրության ճիշտ տարբերակը, ըստ քաղաքագետի, Ռուսաստանն է, որը փրկել է հայերին ամենադժվար ժամանակներում, ու դա պատմական փաստ է։ Հենց Ռուսաստանն է ժամանակին ստեղծել հայկական բանակը, զինել 20 հազար հայերի, որոնք Սարդարապատում մարտնչել են թուրքերի դեմ։ Ռուսական բանակը Կովկասը լքել է հեղափոխական քաոսի պատճառով, բայց հայերին է թողել Մոսինի հրացանները, թնդանոթները, ինչպես նաև 900 կազակ կամավորների:Այսօր ՀՀ–ի և Ռուսաստանի հարաբերությունները բարդացել են, բայց, ըստ փորձագետի, նաև պետք է իմանալ, որ արտաքին սպառողական շուկաների դիվերսիֆիկացիան, որի մասին խոսում է Հայաստանի վարչապետը, ավելի շուտ պոպուլիզմ է, քան իրականություն։ Դեմարշները Ռուսաստանի դեմ, ՀԿԵ-ով շանտաժը, ռազմաբազան, ՀԱՊԿ-ին մասնակցել-չմասնակցելը պատասխան արձագանքի անհրաժեշտություն են առաջացրել։ Եվ դրա պատասխանն են ծիրանը, լոլիկը, ծաղիկները, իշխանը, կոնյակն ու մյուս ապրանքները։Երանոսյանը վստահ է, որ սեփական հեռանկարների մասին մտածելու համար Հայաստանն այսօր անհապաղ երեք բան պետք է անի՝ վերականգնի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, հրապարակավ հայտարարի Կիևի իշխանությունների հետ կապերի լիակատար խզման մասին և դադարեցնի եվրոպական ռուսատյացների՝ դաշնակից Ռուսաստանի բացահայտ թշնամիների հետ սիրախաղը։ Եվ այդ ժամանակ ռուս-հայկական հարաբերություններն անմիջապես կվերականգնվեն ու կտրուկ կզարգանան։TRIPP-ը ոչ մի տեղից ոչ մի տեղ տանող ճանապարհ է․ Շկոլնիկով
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
ամն
արևմուտք
2026
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106067816_111:0:1071:720_1920x0_80_0_0_3b4b7ef403491e8349c2e901da0ba0fe.jpg.webp
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, թրամփի ուղի (tripp), թուրքիա, ամն, արևմուտք, հեղինակներ, ռուսաստան, վլադիմիր երանոսյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, թրամփի ուղի (tripp), թուրքիա, ամն, արևմուտք, հեղինակներ, ռուսաստան, վլադիմիր երանոսյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Քաղաքագետը նշում է` Հայաստանը տարածաշրջանային ռազմական անվտանգության տեսանկյունից չպետք է խաղադրույքներ կատարի հեռավոր ԱՄՆ–ի, ԵՄ–ի, Մեծ Բրիտանիայի վրա։
Ռուսաստանի նկատմամբ դեմարշները՝ Վլադիմիր Զելենսկուն ՀՀ–ում ընդունելը, Երևանում եվրոպացի պաշտոնյաների և եվրոպական երկրների առաջնորդների ռուսատյաց գագաթնաժողով կազմակերպելը, չէին կարող անպատասխան մնալ։ Sputnik Արմենիայի «Իրականում» հեղինակային հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ, ռազմական փորձագետ Վլադիմիր Երանոսյանը։
Իրանի դեմ պայքարում Արևմուտքը փորձում է Հայաստանը վերածել միջանկյալ հենակետի
Երանոսյանը շեշտեց՝ սեփական աշխարհաքաղաքական ընտրության հարցում կողմնորոշվելիս Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է մոռանա, թե ինչ է կատարվում հարևան Իրանում և Իրանի հետ։ Իրանը գտնվում է անմիջապես ամբողջ աշխարհի բաժանարար գոտում, որտեղ որոշվում է տարածաշրջանի շատ երկրների ճակատագիրը` ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Մեծ Մերձավոր Արևելքի՝ մինչև Պարսից ծոցի միապետություններ, էլ չենք խոսում հենց Իրանի մասին։
Իրանն իսկապես փորձում են մասնատել՝ ազդելով բելուջների, թուրքերի, քրդերի անջատողական միտումների վրա։ Եվ Հայաստանը ոչ թե պարզապես մոտ է այս ամենին, այլ երկիրը ակնհայտորեն փորձում են վերածել միջանկյալ հենակետի։ Փորձագետը առաջարկում է վերհիշել թեկուզ մի շարք պատմական փաստեր, և հասկանալի կլինի, որ գերտերությունները կրկին փորձում են ՀՀ–ին օգտագործել իրենց աշխարհաքաղաքական խաղերում։
Պետք է նաև հասկանալ, որ Հայաստանի ներկան կապված է գոյաբանական ընտրության հետ, որը դրված է ոչ միայն և ոչ այնքան երկրի ղեկավարության առաջ, որքան հայ ժողովրդի: Եվ այդ ընտրությունը պետք է կատարեն ոչ միայն հենց Հայաստանում ապրող հայերը, այլև սփյուռքը, որը, մեր զրուցակցի խոսքով, հայրենիքը համարում է իր կյանքի մեծագույն սերը։
Ֆրանսիան, Բրիտանիան և ԱՄՆ-ն չեն կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը մի շարք պատճառներով
Փորձագետն ընդգծեց`Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին խոսելիս ոչ մի դեպքում չի կարելի հույսը դնել Արևմուտքի վրա։ Նա այս համատեքստում անդրադարձավ ամենամտերիմ համարվող եվրոպական երկրին` Ֆրանսիային։
«Փարիզի վրա հույս դնելը բացահայտ պատրանք է, քանի որ այդ երկիրը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի։ Ակնհայտ է, որ լուրջ խնդիր է սպառազինություն, զինամթերք, ֆրանսիական զորակազմ հասցնելը և այն սպասարկելը, կան նաև այլ հարցեր», – ասաց քաղաքագետը։
Երանոսյանը վստահ է, որ աշխարհաքաղաքական խաղում ԱՄՆ-ի համար Հայաստանն ակնհայտորեն մանրադրամ է։ TRIPP նախագիծը օբյեկտ է, որտեղ գլխավորը Թուրքիայի շահերն են։ Անկարային պետք է ելք դեպի կասպիական նավթ և ուղիղ կապ թյուրքական աշխարհի հետ։ Ամերիկացիները կարող են ընդամենը ինչ-որ գումարներ հատկացնել այս նախագծին։ Իսկ հարևան Իրանի համար Հայաստանով անցնող և Արևմուտքի բոլոր տեսակի հատուկ ծառայությունների կողմից վերահսկվող ճանապարհը կդառնա օրինական թիրախ։
Կարելի է բերել Բրիտանիայի օրինակը, որը շահագրգռված է Բաքվի նավթով։ Այսինքն՝ պետք է հասկանալ, որ եթե անգամ «Թոմի»-ները պատրաստ են տարածաշրջանում կռվել և պաշտպանել որևէ մեկին, ապա դա բոլորովին էլ Հայաստանը չէ։ Փորձագետի խոսքով` բրիտանացիները կատաղի պայքար կարող են մղել, ասենք, «Բրիթիշ Պետրոլեում» կորպորացիայի շահերի համար և կպաշտպանեն բացառապես Ադրբեջանի շահերը։
Արտաքին շուկաների դիվերսիֆիկացման մասին հայտարարությունները պոպուլիզմ են
Հայաստանի համար ընտրության ճիշտ տարբերակը, ըստ քաղաքագետի, Ռուսաստանն է, որը փրկել է հայերին ամենադժվար ժամանակներում, ու դա պատմական փաստ է։ Հենց Ռուսաստանն է ժամանակին ստեղծել հայկական բանակը, զինել 20 հազար հայերի, որոնք Սարդարապատում մարտնչել են թուրքերի դեմ։ Ռուսական բանակը Կովկասը լքել է հեղափոխական քաոսի պատճառով, բայց հայերին է թողել Մոսինի հրացանները, թնդանոթները, ինչպես նաև 900 կազակ կամավորների:
Այսօր ՀՀ–ի և Ռուսաստանի հարաբերությունները բարդացել են, բայց, ըստ փորձագետի, նաև պետք է իմանալ, որ արտաքին սպառողական շուկաների դիվերսիֆիկացիան, որի մասին խոսում է Հայաստանի վարչապետը, ավելի շուտ պոպուլիզմ է, քան իրականություն։ Դեմարշները Ռուսաստանի դեմ, ՀԿԵ-ով շանտաժը, ռազմաբազան, ՀԱՊԿ-ին մասնակցել-չմասնակցելը պատասխան արձագանքի անհրաժեշտություն են առաջացրել։ Եվ դրա պատասխանն են ծիրանը, լոլիկը, ծաղիկները, իշխանը, կոնյակն ու մյուս ապրանքները։
Երանոսյանը վստահ է, որ սեփական հեռանկարների մասին մտածելու համար Հայաստանն այսօր անհապաղ երեք բան պետք է անի՝ վերականգնի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, հրապարակավ հայտարարի Կիևի իշխանությունների հետ կապերի լիակատար խզման մասին և դադարեցնի եվրոպական ռուսատյացների՝ դաշնակից Ռուսաստանի բացահայտ թշնամիների հետ սիրախաղը։ Եվ այդ ժամանակ ռուս-հայկական հարաբերություններն անմիջապես կվերականգնվեն ու կտրուկ կզարգանան։