Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով փետրվարի 16-19-ին Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում: Այս ժողովի ընթացքում քննարկվելու են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր: Իշխանությունը, սակայն, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի և արքեպիսկոպոսի՝ երկրից չբացակայելու արգելք է դրել, ինչը ենթադրվում էր, որ կարող է ազդել ժողովի ընթացքի վրա։
Ըստ Տեր Արարատ քահանա Պողոսյանի՝ հեռավար մասնակցությունը խնդիր չի կարող առաջացնել իրավաչափության և ընդունված որոշումների վիճարկման հարցում: Ուստի Եպիսկոպոսաց ժողովին չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները կմասնակցեն հեռավար։
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել, մեղադրվելով դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար: Քննչական կոմիտե հրավիրված Սրբազանները ներկայումս գտնվում են խափանման միջոցի տակ, որը նրանց արգելում է բացակայել երկրից։