https://arm.sputniknews.ru/20260827/inch-e-arvum-hajkakan-meghry-brend-dardznelu-hamar-106192301.html
Ի՞նչ է արվում հայկական մեղրը բրենդ դարձնելու համար
Ի՞նչ է արվում հայկական մեղրը բրենդ դարձնելու համար
Sputnik Արմենիա
Հայաստանում մեղրային տուրիզմի պահանջարկն աստիճանաբար մեծանում է։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T19:36+0400
2026-08-27T19:36+0400
2026-08-27T19:36+0400
հայաստան
մեղր
տիգրան սեդրակյան
տեսանյութ
տեսանյութեր
ուրիշ նորություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106190118_0:0:1920:1080_1920x0_80_0_0_340c8d9aade51ec8461eb735765d6250.jpg.webp
Հայաստանում ակտիվորեն ձևավորվում է մեղրային տուրիզմի նոր մշակույթ, որի նպատակն է հայկական մեղրը դարձնել բրենդ։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաման շրջանակում այս մասին ասաց «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի համահիմնադիր և խորհրդի նախագահ Տիգրան Սեդրակյանը։Նրա խոսքով՝ մեղվաբույծներին զբոսաշրջության ոլորտում ներգրավելու նպատակով իրականացվում են վարպետաց դասեր, այցելություններ արտադրամասեր։Անդրադառնալով հայկական մեղրի որակական հատկանիշներին՝ մասնագետը շեշտեց, որ մեր տարածաշրջանի բուսատեսակների հարստության շնորհիվ արտադրանքը հիմնականում բնորոշվում է որպես բարձրորակ բազմածաղկային մեղր։«Մեր տարածաշրջանն ունի ծաղիկների բազմազանություն, և եթե դիտարկում ենք որպես բազմածաղկային մեղր, ապա, այո՛, մեր տարածաշրջանն ունի բավական բարձր գործոն։ Բայց պետք է ասել, որ որևէ կերպ հնարավոր չէ աչքով կամ համտեսով որոշել մեղրի անարատությունը. դրա համար գոյություն ունեն լաբորատոր հետազոտություններ, որոնք ստուգում են համապատասխանությունը ԳՈՍՏ-ի նորմերին»,- պարզաբանեց նա։Գնորդի և արտադրողի միջև վստահությունը բարձրացնելու համար կենտրոնը ներդրել է երաշխավորության ինստիտուտ, որի շրջանակում 18 տնտեսություններում իրականացվել են ներդրումներ, իսկ արտադրանքը վաճառվում է ուղիղ գներով՝ արտադրողի պատմության ներկայացմամբ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106190118_258:0:1698:1080_1920x0_80_0_0_ca1675b9bd1ca0e0c57013c42ec8f190.jpg.webp
հայաստան, մեղր, տիգրան սեդրակյան, տեսանյութ, տեսանյութեր, ուրիշ նորություններ, видео
հայաստան, մեղր, տիգրան սեդրակյան, տեսանյութ, տեսանյութեր, ուրիշ նորություններ, видео
Հայաստանում մեղրային տուրիզմի պահանջարկն աստիճանաբար մեծանում է։
Նրա խոսքով՝ մեղվաբույծներին զբոսաշրջության ոլորտում ներգրավելու նպատակով իրականացվում են վարպետաց դասեր, այցելություններ արտադրամասեր։
«Վերջին տարիներին մեղվաբուծության մեջ ունենք որոշակի միտում, և փորձում ենք տուրիստներին ներգրավել ոլորտում հետաքրքիր դրվագներով՝ վարպետաց դասերով, արտադրամասերում հյուրեր ընդունելով, որպեսզի կարողանանք մեղվաբույծների մոտ այլ ֆինանսական հնարավորություններ ապահովել», – նշեց նա։
Անդրադառնալով հայկական մեղրի որակական հատկանիշներին՝ մասնագետը շեշտեց, որ մեր տարածաշրջանի բուսատեսակների հարստության շնորհիվ արտադրանքը հիմնականում բնորոշվում է որպես բարձրորակ բազմածաղկային մեղր։
«Մեր տարածաշրջանն ունի ծաղիկների բազմազանություն, և եթե դիտարկում ենք որպես բազմածաղկային մեղր, ապա, այո՛, մեր տարածաշրջանն ունի բավական բարձր գործոն։ Բայց պետք է ասել, որ որևէ կերպ հնարավոր չէ աչքով կամ համտեսով որոշել մեղրի անարատությունը. դրա համար գոյություն ունեն լաբորատոր հետազոտություններ, որոնք ստուգում են համապատասխանությունը ԳՈՍՏ-ի նորմերին»,- պարզաբանեց նա։
Գնորդի և արտադրողի միջև վստահությունը բարձրացնելու համար կենտրոնը ներդրել է երաշխավորության ինստիտուտ, որի շրջանակում 18 տնտեսություններում իրականացվել են ներդրումներ, իսկ արտադրանքը վաճառվում է ուղիղ գներով՝ արտադրողի պատմության ներկայացմամբ։