ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին X-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր ու այդ այցի մասին սոցցանցում արված գրառումը հեռացնելուն։
«Երբ 2022 թվականին այցելեցի Հայաստան որպես խոսնակ, մեր քոնգրեսական պատվիրակությունը կանգնեց Ծիծեռնակաբերդում և հստակ խոսեց Հայոց ցեղասպանության մասին, որովհետև ճշմարտությունը կարևոր է: Այդ ճշմարտությունը հաստատվեց, երբ 2019 թվականին Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունեց երկկուսակցական բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև երբ նախագահ Բայդենը ցուցաբերեց բարոյական առաջնորդություն՝ պաշտոնապես ընդունելով այն 2021 թվականին:
Խորապես հիասթափեցնող է, թեև զարամանալի չէ, տեսնել, որ փոխնախագահը ջնջել է այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը: Պատմության ջնջումը անարգանք է զոհերի հանդեպ»,- գրել է նա: