Լիլիթ Մակունցը և Ֆրանսուազ Ժակոբը կարևորել են ՀՀ-ում կայանալիք COP17-ի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից:


Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի դերը Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքների համակարգման և ՀՀ կառավարության առաջնահերթություններին համահունչ ծրագրերի իրականացման գործում։


Հանդիպմանը քննարկվել են համայնքների զարգացման, տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրման, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում ընթացիկ համագործակցությունն ու հետագա անելիքները։


Կողմերը կարևորել են Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը՝ ընդգծելով երկկողմ սերտ համագործակցության փաստը:

Դիտումների քանակ15

Leave a comment