Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը): Երթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք:
Օգոստոսի 28-ից Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկից մինչև Արամի փողոց 7 հասցե կարգելվի փոխադրամիջոցների կանգառը և կգործի տարհանիչը:
Երևանի քաղաքապետարան