Տոկաևը հրահանգել է արագացնել մինչև 16 տարեկանների սոցցանցերն արգելող օրինագծի ընդունումը

Տոկաևը հրահանգել է արագացնել մինչև 16 տարեկանների սոցցանցերն արգելող օրինագծի ընդունումը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հանրապետական համաժողովում իր ելույթում ուրվագծել է կրթական համակարգի հիմնական նպատակները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kazinform գործակալությունը։

Ղազախստանի նախագահը նշել է, որ կառավարությանը հանձնարարվել է արագացնել 16 տարեկանից փոքր օգտատերերի համար սոցիալական ցանցերում գրանցումն արգելող օրինագծի վրա աշխատանքները և զբաղվել բովանդակության զտման հարցով։ Համապատասխան օրինագիծը Ղազախստանի խորհրդարան էր ներկայացվել հունիսին։

Տոկաևը շեշտել է, որ չի կարելի հույս դնել միայն ծնողների պատասխանատվության վրա։ Նա հրահանգել է ընդլայնել երեխաների համար պարտադիր SIM քարտերի զանգվածային օգտագործումը՝ որպես «տեղեկատվական անձեռնմխելիության» գործիք։

Տոկաևը կրթական համակարգի առաջնահերթ խնդիրներից է անվանել նաև երկրի բոլոր շրջաններում որակյալ դպրոցների կառուցումը, արդյունավետ բարեփոխումների իրականացումը, երիտասարդների շրջանում թվային գործիքների և արհեստական բանականության օգտագործումը՝ եկամուտ ստանալու համար։

Leave a comment