Ատեստավորված պայմանագրային զինծառայողը ստանում է ավելի շատ, քան պատգամավորը. Եղոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ատեստավորումից 4՝ միջին գնահատական ստացած պայմանագրային զինծառայողը ստանում է հարկված 620 հազար դրամ աշխատավարձ, դա ավելի շատ է, քան պատգամավորի աշխատավարձը, պատգամավորինը՝ 600, 610, 590 է, նայած ում մասին է խոսքը»,- ԱԺ-ում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը:
Ի պատասխան «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանի զարմանքի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ վերջինս բացակայում է նիստերից, քիչ է ստանում, որ գա, շատ կլինի:
«Դրան գումարած պարոն Մինասյան, մասնավորապես մեր ֆրակցիայի պատգամավորները Ձեր ֆրակցիայի ղեկավարի նման տուն չունեն ու ինձ թվում է երբեք չեն ունենա: Փոխարենը՝ ձեր բազմաթիվ հորդորոներից հետո պաշտպանության նախարարը ցուցադրեց մեր դղյակների՝ պաշտպանական ամրությունների նկարները: Էն որ ասում էիք պետական պարտքը որտեղից ա աճել , հլը Սեյրան Օհանյանի ապօրինի գույքի բռնագանձումը տեղի չի ունեցել, պետական պարտքով ենք արել բոլոր պետական դղյակների կառուցումը՝զինվորների, հայրենիքի պաշտպանների»,- ասաց Եղոյանը: