https://arm.sputniknews.ru/20260827/vrastani-varchapety-hvoktemberin-kajceli-hajastan-na-yndunel-e-pashinjani-hravery-106185978.html
Վրաստանի վարչապետը հոկտեմբերին կայցելի Հայաստան․ նա ընդունել է Փաշինյանի հրավերը
Վրաստանի վարչապետը հոկտեմբերին կայցելի Հայաստան․ նա ընդունել է Փաշինյանի հրավերը
Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Կոբախիձեն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստան–Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգը։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T16:29+0400
2026-08-27T16:29+0400
2026-08-27T16:29+0400
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
իրակլի կոբախիձե
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99462056_0:113:1500:957_1920x0_80_0_0_bde7141fd78b411cb82bdfa12dab703c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերին կայցելի Հայաստան՝ COP17–ի շրջանակում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։ Գործադիր մարմինը հայտնում է, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն զրուցել են հեռախոսով։Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր։Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը «Մերիդիան» կենտրոնում։
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99462056_75:0:1408:1000_1920x0_80_0_0_5e9684e4cc5eee49414622b9af97dac4.jpg.webp
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, իրակլի կոբախիձե, նիկոլ փաշինյան
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, իրակլի կոբախիձե, նիկոլ փաշինյան
Փաշինյանն ու Կոբախիձեն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստան–Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգը։
Գործադիր մարմինը հայտնում է, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն զրուցել են հեռախոսով։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր։
«Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը և Իրակլի Կոբախիձեին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին։ Վրաստանի վարչապետը հրավերը սիրով ընդունել է»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը «Մերիդիան» կենտրոնում։