«Բարսելոնան» նոր դարպասապահ ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը թուրքական «Ֆեներբահչեից» տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը :

31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն Իսպանիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը:

Գործարքի արժեքը գնահատվում է 2 միլիոն եվրո։ Նախատեսված է նաև 2 միլիոն եվրո բոնուսների տեսքով։

Նախորդ մրցաշրջանում Լիվակովիչը վարձակալությամբ խաղացել է կատալոնական «Ժիրոնայում» ու Զագրեբի «Դինամոյում»։ Խորվաթիայի հավաքականի կազմում դարպասապահն անցկացրել է 79 հանդիպում:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment