https://arm.sputniknews.ru/20260827/amvot-e-da-lsely-zakharvovan-pataskhanel-e-hke-i-rusakan-kvoncesiaji-masin-hajtararutjany-106185187.html
«Ամոթ է դա լսելը». Զախարովան պատասխանել է ՀԿԵ-ի ռուսական կոնցեսիայի մասին հայտարարությանը
«Ամոթ է դա լսելը». Զախարովան պատասխանել է ՀԿԵ-ի ռուսական կոնցեսիայի մասին հայտարարությանը
Sputnik Արմենիա
Մարիա Զախարովան նշել է` Երևանի պնդումները, թե ռուսական կոնցեսիան խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակապես չեն… 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T16:03+0400
2026-08-27T16:03+0400
2026-08-27T16:07+0400
հայաստան
ռուսաստան
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
մարիա զախարովա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106181159_0:0:1280:720_1920x0_80_0_0_94b3bc7f4826a84d752c99b5532cc30e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ղեկավարությունը հավանաբար շանտաժի է ենթարկվում Արևմուտքի կողմից, որը պահանջում է վերացնել «ռուսական գործոնը» երկրի տրանսպորտային ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը։Նրա խոսքով` Երևանի պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությունը միջազգային լոգիստիկ նախագծերին, չեն համապատասխանում իրականությանը:Երկաթուղու կոնցեսիայի համար 400 մլն վճարելու թեման դեռ բանավոր մակարդակում է․ ՓաշինյանՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ենթադրում է, որ Երևանի վրա ճնշում են գործադրում արևմտյան մայրաքաղաքները՝ պահանջելով Ռուսաստանին դուրս մղել տրանսպորտային ոլորտից: Փոխարենը, ըստ նրա, Հայաստանին խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և մասնակցություն նախագծերին, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հարցեր է առաջացնում:Այն, ինչ կատարվում է, Զախարովան դա համարում է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու քաղաքականության մաս և զգուշացնում, որ վերջնարդյունքում դրանից կարող է տուժել հենց Հայաստանը:«Բայց եթե հայկական ղեկավարությունը նման տրամաբանություն ընդունում է, ապա թող նախ նրանց ինչ-որ բան տան, կառուցեն կամ անեն, նոր միայն ասեն, որ ինչ-որ բանից հրաժարվեն», – ասել է նա:Զախարովայի խոսքով՝ իրական գործընկերները նախքան հրապարակային հայտարարություններ անելը վիճահարույց հարցերը քննարկում են բանակցությունների սեղանի շուրջ: Նրա խոսքով՝ դա հատկապես արդիական է՝ հաշվի առնելով բարեկամական ճանապարհով լուծումներ փնտրելու ձգտման մասին Երևանի հայտարարությունները։Հիշեցնենք` Հայաստանի երկաթուղիների կառավարման գործող ռուսական կոնցեսիայի վերանայման թեման ծագեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին երկաթուղային հատվածների վերականգնման ծրագրերի ֆոնին: Օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է դրանց վերակառուցումն իրականացնել Հայաստանի հաշվին։Ավելի ուշ Փաշինյանը Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ երրորդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։ Պաշտոնական Երևանը նաև հայտարարել է, որ դեմ չէ ռուսական կողմի համաձայնությամբ երկաթուղիների կառավարումը ղազախստանյան ընկերությանը փոխանցելուն:ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինն իր հերթին հայտնել է, որ Մոսկվան բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիան հանձնելու շուրջ:
2026
Լուրեր
am_HY
Еревану обещают многомиллионные инвестиции, требуя взамен устранить т.н российский фактор: МИД РФ о разговорах про концессию Армянской ж/д
Sputnik Արմենիա
Еревану обещают многомиллионные инвестиции, требуя взамен устранить т.н российский фактор: МИД РФ о разговорах про концессию Армянской ж/д
2026-08-27T16:03+0400
true
PT3M05S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106181159_248:0:1208:720_1920x0_80_0_0_da3c8bce631dd5d79833ff3be2a7250b.jpg.webp
հայաստան, ռուսաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), մարիա զախարովա, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, ռուսաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), մարիա զախարովա, видео, տեսանյութ, տեսանյութեր
Մարիա Զախարովան նշել է` Երևանի պնդումները, թե ռուսական կոնցեսիան խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ղեկավարությունը հավանաբար շանտաժի է ենթարկվում Արևմուտքի կողմից, որը պահանջում է վերացնել «ռուսական գործոնը» երկրի տրանսպորտային ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով` Երևանի պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությունը միջազգային լոգիստիկ նախագծերին, չեն համապատասխանում իրականությանը:
«Պարզապես ամոթ է այդ ամենը լսելը։ Ես չգիտեմ, թե որքան չեն ամաչում նրանք այս ամենն ասելիս։ Այս առնչությամբ բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներով։ Ընդ որում` հայկական կողմը դժվարանում է ինչ-որ հակափաստարկ ներկայացնել, քանի որ այն չկա», – հայտարարել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ենթադրում է, որ Երևանի վրա ճնշում են գործադրում արևմտյան մայրաքաղաքները՝ պահանջելով Ռուսաստանին դուրս մղել տրանսպորտային ոլորտից: Փոխարենը, ըստ նրա, Հայաստանին խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և մասնակցություն նախագծերին, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հարցեր է առաջացնում:
Այն, ինչ կատարվում է, Զախարովան դա համարում է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու քաղաքականության մաս և զգուշացնում, որ վերջնարդյունքում դրանից կարող է տուժել հենց Հայաստանը:
«Բայց եթե հայկական ղեկավարությունը նման տրամաբանություն ընդունում է, ապա թող նախ նրանց ինչ-որ բան տան, կառուցեն կամ անեն, նոր միայն ասեն, որ ինչ-որ բանից հրաժարվեն», – ասել է նա:
Զախարովայի խոսքով՝ իրական գործընկերները նախքան հրապարակային հայտարարություններ անելը վիճահարույց հարցերը քննարկում են բանակցությունների սեղանի շուրջ: Նրա խոսքով՝ դա հատկապես արդիական է՝ հաշվի առնելով բարեկամական ճանապարհով լուծումներ փնտրելու ձգտման մասին Երևանի հայտարարությունները։
Ավելի ուշ Փաշինյանը Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ երրորդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։ Պաշտոնական Երևանը նաև հայտարարել է, որ դեմ չէ ռուսական կողմի համաձայնությամբ երկաթուղիների կառավարումը ղազախստանյան ընկերությանը փոխանցելուն:
ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինն իր հերթին հայտնել է, որ Մոսկվան բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիան հանձնելու շուրջ: