Պատգամավորը ստում է. դատարանը որոշել է բնակարանից վտարել կարգալույծ տեր Թադեին. փաստաբան

https://arm.sputniknews.ru/20260827/patgamavvory-stum-e-datarany-vorvoshel-e-bnakaranic-vtarel-kargalujts-ter-tadein–106179789.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98128096_143:0:1280:853_1920x0_80_0_0_83fddec371f729821887956f551c0cc4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արա զոհրաբյան, տեր թադե քահանա թախմազյան, հայ առաքելական եկեղեցի, դատարան, բնակարան

արա զոհրաբյան, տեր թադե քահանա թախմազյան, հայ առաքելական եկեղեցի, դատարան, բնակարան

Բաժանորդագրվել

Փաստաբանը նշել է, որ այդ բնակարանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տրամադրելու է բնակության կարիք ունեցող հոգևորականի ընտանիքի:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Դատարանը որոշել է վտարել Արամայիս Թախմազյանին (մինչ կարգալույծ լինելը՝ տեր Թադե-խմբ.) եկեղեցուն պատկանող բնակարանից, իսկ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը ստում է։ Այս մասին սոցցանցերում գրել է փաստաբան Արա Զոհրաբհանը։

Նշենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը նշել էր, թե Թալինի եկեղեցու հոգևոր հորը՝ տեր Թադեին տնից հանում են, որը 4 երեխաների հայր է։

« ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մյասնիկյան փողոցի 3-րդ շենքի թիվ 5 բնակարանը, որտեղ ապօրինաբար բնակվում է Արամայիս Թախմազյանը, դեռևս 2012 թվականից սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ոչ թե՝ Ամենայն հայոց կաթողիկոսին կամ որևէ այլ ֆիզիկական անձին: Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 26.08.2026թ. վճռել է սեփականատեր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հայցը բավարարել և Արամայիս Դավթի Թախմազյանին ու Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանին վտարել նշված բնակարանից»,– պարզաբանել է Արա Զոհրաբյանը:

Փաստաբանը հավելել է, որ այդ բնակարանը ՀԱԵ-ին տրամադրելու է բնակության կարիք ունեցող հոգևորականի ընտանիքի:

Leave a comment