ԱԷՄԳ-ն չի կարող ստուգումներ անցկացնել Իրանի միջուկային օբյեկտներում

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը չի կարող ստուգումներ անցկացնել ռազմական հարվածների ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում մինչև այդ օբյեկտների ստուգման կանոնների ու ընթացակարգերի մշակումն ու հաստատումը: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ, Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին։

Նրա խոսքով՝ գործակալությունը հիանալի հասկանում է դա: Պաշտոնյան ընդգծել է, որ Թեհրանը գործում է Իրանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի և ԱԷՄԳ-ի հետ երաշխիքների մասին համաձայնագրի շրջանակներում:

Նա նշել է, որ վերջին հակամարտության ընթացքում հարձակման ենթարկված բոլոր միջուկային օբյեկտները նախկինում պատշաճ կերպով գրանցվել են գործակալությունում և պարբերաբար ստուգվել են նրա փորձագետների կողմից:

ԱՄՆ-ի հետ ռազմական գործողությունների ընթացքում ավելի վաղ թիրախավորվել էին Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտները։

Leave a comment