Ներքին Հանդում խաղահրապարակ կառուցելու պահանջը նշանակում է, որ կա խաղաղություն. Փաշինյան

Ներքին Հանդում խաղահրապարակ կառուցելու պահանջը նշանակում է, որ կա խաղաղություն. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Չնայած Ներքին Հանդի մասում սահմանազատում արված չէ, բայց մարդիկ խաղադաշտ են ուզել, սա խաղաղություն է: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի խաղահրապարակի կառուցման աշխատանքների մեջ ենք, շատ խորհրդանշական է, որ մենք արդեն Ներքին Հանդում խաղահրապարակ կառուցելուն ենք հասել, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ շրջանում Ներքին Հանդում տանիքները նորոգեցինք, խմելու ջրի հետ կապված մի նախագիծ ենք արել: Դա նշանակում է երեխաներ են ապրում նաև Ներքին Հանդում, խաղահրապարակ կառուցեք, այսինքն որ ասում ենք խաղաղություն կա թե ոչ, սրա մասին ենք ասում, դա նշանակում է, որ ծնողները պատրաստ են իրենց երեխաներին թույլ տալ, որ գնան այդ խաղահրապարակում խաղան, մտավախություն չունեն»:

Ըստ Փաշինյանի չնայած սահմանազատում արված չէ ու հարցեր կան, սակայն մարդիկ արդեն արձանագրել են, որ խնդիրների լուծման ընդհանուր տրամաբանությունը և փիլիսոփայությունը տեղափոխվել է այլ դաշտ:

«Այդ դաշտը Հայաստան և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգն է, որը և Հայաստանում, և Ադրբեջանում վավերացված, այսինքն պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է»,-ասաց Փաշինյանը:

Leave a comment