Լեհաստանում մեկնարկել է ըմբշամարտի Poland Open միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ ըմբիշները:
Մրցումային առաջին օրը բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալի է արժանացել 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը:
Հայ ըմբիշը եզրափակչում 7:0 հաշվով պարտության է մատնել Սերբիայի ներկայացուցիչ Անտալ Վամոշին, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:
87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը պարտվել է եզրափակիչում և դարձել արծաթե մեդալակիր:
72 կգ քաշային Գասպար Տերտերյանն ու 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը մեդալ չեն նվաճել: