https://arm.sputniknews.ru/20260827/rusastany-kvosht-pataskhan-kta-rd-entakarucvatsqnerin-ukrainaji-harvatsnerin-peskvov-106171412.html
Ռուսաստանը կոշտ պատասխան կտա ՌԴ ենթակառուցվածքներին Ուկրաինայի հարվածներին․ Պեսկով
Ռուսաստանը կոշտ պատասխան կտա ՌԴ ենթակառուցվածքներին Ուկրաինայի հարվածներին․ Պեսկով
Sputnik Արմենիա
Կիևի գործողություններն անխուսափելիորեն կհանգեցնեն Մոսկվայի կողմից պատասխան միջոցների։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T12:09+0400
2026-08-27T12:09+0400
2026-08-27T12:28+0400
դմիտրի պեսկով
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103294437_0:0:1501:844_1920x0_80_0_0_b0b551c1490a82152acfc1e7e525f5e1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը կոշտ կպատասխանի ռուսական առևտրային և տնտեսական ենթակառուցվածքների օբյեկտներին Ուկրաինայի հարվածներին։ Այս մասին Bloomberg-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նրա խոսքով՝ Կիևի գործողություններն անխուսափելիորեն կհանգեցնեն Մոսկվայի կողմից պատասխան միջոցների։Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ առևտրային և ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակումները, Մոսկվայի գնահատմամբ, ի վիճակի չեն փոխել իրավիճակը մարտական գործողությունների գոտում և ազդել ռուսական զորքերի առաջխաղացման դինամիկայի վրա։Ռուսական ենթակառուցվածքներին հասցվող հարվածների թեման ավելի վաղ մեկնաբանել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել էր, որ նման հարձակումներով Կիևը փորձում է կասեցնել Ռուսաստանի առաջխաղացումը։ Ընդ որում, նրա խոսքով, Ռուսաստանը կշարունակի ձգտել հատուկ ռազմական գործողության շրջանակներում դրված նպատակներին։Պուտինը նաև զգուշացրել էր Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին պատասխան հարվածների մասին՝ հայտարարելով, որ դրանք կլինեն ավելի հզոր և ունակ կլինեն լուրջ վնաս հասցնելու։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103294437_177:0:1302:844_1920x0_80_0_0_eb0cd2544266f41e2b59073a3559fd9a.jpg.webp
դմիտրի պեսկով, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
դմիտրի պեսկով, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
Կիևի գործողություններն անխուսափելիորեն կհանգեցնեն Մոսկվայի կողմից պատասխան միջոցների։
Նրա խոսքով՝ Կիևի գործողություններն անխուսափելիորեն կհանգեցնեն Մոսկվայի կողմից պատասխան միջոցների։
«Ուկրաինան փորձում է հարվածել մեր տնտեսական և առևտրային ենթակառուցվածքներին՝ այդպիսով առաջացնելով մեր պատասխան արձագանքը, և այդ արձագանքը կոշտ կլինի»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ առևտրային և ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակումները, Մոսկվայի գնահատմամբ, ի վիճակի չեն փոխել իրավիճակը մարտական գործողությունների գոտում և ազդել ռուսական զորքերի առաջխաղացման դինամիկայի վրա։
Ռուսական ենթակառուցվածքներին հասցվող հարվածների թեման ավելի վաղ մեկնաբանել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել էր, որ նման հարձակումներով Կիևը փորձում է կասեցնել Ռուսաստանի առաջխաղացումը։ Ընդ որում, նրա խոսքով, Ռուսաստանը կշարունակի ձգտել հատուկ ռազմական գործողության շրջանակներում դրված նպատակներին։
Պուտինը նաև զգուշացրել էր Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին պատասխան հարվածների մասին՝ հայտարարելով, որ դրանք կլինեն ավելի հզոր և ունակ կլինեն լուրջ վնաս հասցնելու։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։