Ֆրանկֆուրտի օդանավակայանի երկու աշխատակից մահացել, ևս չորսը բուժում են ստանում մալարիայից։ Եվրոպայում այս հիվանդության բռնկումները ծայրահեղ հազվադեպ են: Գերմանիայի առողջապահական մարմինները ենթադրում են, որ վարակակիր մոծակները երկրի խոշորագույն օդանավակայան են հասել ինքնաթիռի բորտում։
Օդանավակայանում մոծակների համար թակարդներ են տեղադրել: Բռնված միջատներին կուղարկեն լաբորատոր անալիզի՝ դրանց տեսակն ու ծագումը որոշելու համար:
Հիվանդության բռնկումը հետաքննում է Ֆրանկֆուրտի առողջապահության վարչությունը:
Ինչպես հայտնի է դարձել BBC-ին, վարակվել է վեց տղամարդ, որոնք աշխատել են տարբեր պաշտոններում և օդանավակայանի տարբեր հատվածներում: Մասնագետները վերլուծում են նրանց արյան նմուշները՝ պարզելու համար, թե արդյոք նրանք վարակվել են միևնույն մոծակից, թե տարբեր:
Հուլիսին հաղորդվում էր չորս վարակված աշխատակիցների մասին: