https://arm.sputniknews.ru/20260827/rd-zui-hardzakman-tempy-bardzr-e-mnum-bvolvor-ughghutjunnerum–glkhavvor-shtabi-pet-106171774.html
ՌԴ ԶՈւ–ի հարձակման տեմպը բարձր է մնում բոլոր ուղղություններում. Գլխավոր շտաբի պետ
ՌԴ ԶՈւ–ի հարձակման տեմպը բարձր է մնում բոլոր ուղղություններում. Գլխավոր շտաբի պետ
Sputnik Արմենիա
Գերասիմովը նշել է «Հարավային» զորախմբի հաջողությունները ԴԺՀ-ի ազատագրման գործում և առաջադրանքներ է տվել հետագա գործողությունների համար։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T12:17+0400
2026-08-27T12:17+0400
2026-08-27T12:27+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
տեսանյութեր
տեսանյութ
վալերի գերասիմով
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106165940_0:0:1920:1080_1920x0_80_0_0_4f4e1ec5f410d9bf6286a5a39fa3a598.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik․ ՌԴ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը ստուգել է «Հարավային» զորախմբի միավորումների և զորամասերի կողմից մարտական խնդիրների կատարումը։Հիմնական հայտարարությունները․«Հարավային» զորախումբն առանձին տեղամասերում հաղթահարել է Սլավյանսկ-Կրամատորսկ ամրացված շրջանի առաջին պաշտպանական բնագիծը։Ռուսական զորքերին Սլավյանսկի արևելյան ծայրամասեր հասնելու համար մնացել է չորս կիլոմետր, շարունակվում են փողոցային մարտերը Նիկոլաևկայում և Նիկանորովկայում։«Հարավային» զորախմբի զորքերը հաջողությամբ ոչնչացնում են հակառակորդին Կրամատորսկից արևելք, մարտեր են վարում քաղաքի ծայրամասերից երեք կիլոմետր հեռու գտնվող օդանավակայանում։Շարունակվում է հարձակումը Ալեքսեևո-Դրուժկովկայի քաղաքային թաղամասերում, ՌԴ ԶՈւ վերահսկողության տակ է բնակավայրի մոտ կեսը։Ռուսական բանակը մոտեցել է Դրուժկովկային, մարտիկները քաղաքից 1,5 կիլոմետր են հեռու․ երկու ամսվա ընթացքում այս ուղղությամբ ազատագրվել է ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք։Ռուսական զորքերը փողոցային մարտեր են վարում ԴԺՀ-ում Կուրտովկայի և Վերոլյուբովկայի ազատագրման համար։Կիևը ձգտում է արևմտյան համակարգողներին համոզել, թե Ուկրաինայի ԶՈւ-ն հաջողություններ է գրանցում՝ ստեր տարածելով Զապորոժիեի մարզում իբր հաջող հարձակման մասին։Բացի այդ, Գերասիմովը պետական պարգևներ է հանձնել առավել աչքի ընկած զինծառայողներին և շնորհակալություն է հայտնել նրանց մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության ու հերոսության համար։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
Валерий Герасимов проверил ход выполнения боевых задач соединениями и воинскими частями «Южной» группировки войск
Sputnik Արմենիա
Валерий Герасимов проверил ход выполнения боевых задач соединениями и воинскими частями «Южной» группировки войск
2026-08-27T12:17+0400
true
PT4M16S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106165940_240:0:1680:1080_1920x0_80_0_0_65a486f178ee2ab71ed87217a4211d94.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, վալերի գերասիմով, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան, видео
տեսանյութեր, տեսանյութ, վալերի գերասիմով, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան, видео
Գերասիմովը նշել է «Հարավային» զորախմբի հաջողությունները ԴԺՀ-ի ազատագրման գործում և առաջադրանքներ է տվել հետագա գործողությունների համար։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik․ ՌԴ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը ստուգել է «Հարավային» զորախմբի միավորումների և զորամասերի կողմից մարտական խնդիրների կատարումը։
Հիմնական հայտարարությունները․
«Հարավային» զորախումբն առանձին տեղամասերում հաղթահարել է Սլավյանսկ-Կրամատորսկ ամրացված շրջանի առաջին պաշտպանական բնագիծը։
Ռուսական զորքերին Սլավյանսկի արևելյան ծայրամասեր հասնելու համար մնացել է չորս կիլոմետր, շարունակվում են փողոցային մարտերը Նիկոլաևկայում և Նիկանորովկայում։
«Հարավային» զորախմբի զորքերը հաջողությամբ ոչնչացնում են հակառակորդին Կրամատորսկից արևելք, մարտեր են վարում քաղաքի ծայրամասերից երեք կիլոմետր հեռու գտնվող օդանավակայանում։
Շարունակվում է հարձակումը Ալեքսեևո-Դրուժկովկայի քաղաքային թաղամասերում, ՌԴ ԶՈւ վերահսկողության տակ է բնակավայրի մոտ կեսը։
Ռուսական բանակը մոտեցել է Դրուժկովկային, մարտիկները քաղաքից 1,5 կիլոմետր են հեռու․ երկու ամսվա ընթացքում այս ուղղությամբ ազատագրվել է ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք։
Ռուսական զորքերը փողոցային մարտեր են վարում ԴԺՀ-ում Կուրտովկայի և Վերոլյուբովկայի ազատագրման համար։
Կիևը ձգտում է արևմտյան համակարգողներին համոզել, թե Ուկրաինայի ԶՈւ-ն հաջողություններ է գրանցում՝ ստեր տարածելով Զապորոժիեի մարզում իբր հաջող հարձակման մասին։
Բացի այդ, Գերասիմովը պետական պարգևներ է հանձնել առավել աչքի ընկած զինծառայողներին և շնորհակալություն է հայտնել նրանց մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության ու հերոսության համար։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։