https://arm.sputniknews.ru/20260827/uzum-eq-votndzgutjun-chlini-dzer-unecvatsqi-nkatmamb-hamagvortsakceq-qp-i-het-vardanjan-106169895.html
Ուզո՞ւմ եք ոտնձգություն չլինի ձեր ունեցվածքի նկատմամբ` համագործակցեք ՔՊ-ի հետ․ Վարդանյան
Ուզո՞ւմ եք ոտնձգություն չլինի ձեր ունեցվածքի նկատմամբ` համագործակցեք ՔՊ-ի հետ․ Վարդանյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը վստահ է՝ ՔՊ-ն չի ներում իր հետ չպայմանավորվելու և չհամագործակցելու համար։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T12:14+0400
2026-08-27T12:14+0400
2026-08-27T12:14+0400
քրիստինե վարդանյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
խաչատուր սուքիասյան
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106169971_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b55e8977bc0708fc7ad46a31f60756ca.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik․ ՔՊ-ի իշխանության ժամանակ որևէ ունեցվածք պահելու լավագույն ձևը ՔՊ-ի հետ պայմանավորվելն է ու քաղաքականությամբ չզբաղվելը, այսինքն՝ քաղաքականությունից հեռու մնալը կամ իրենց հաճո քաղաքական գիծ վարելը։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։Նա վստահ է, որ ՔՊ-ն իրենց չի ներում այս 8 տարիներին իր հետ չպայմանավորվելն ու պայքարելը, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ընտանիքի դեմ այս ամբողջ գործընթացը տեղի չէր ունենա, եթե ՔՊ-ի հետ պայմանավորվածություն լիներ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106169971_218:0:1658:1080_1920x0_80_0_0_192801bd081a3d58c951b7e21fb23dd4.jpg.webp
քրիստինե վարդանյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), խաչատուր սուքիասյան, ռոբերտ քոչարյան, видео
քրիստինե վարդանյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), խաչատուր սուքիասյան, ռոբերտ քոչարյան, видео
Ընդդիմադիր պատգամավորը վստահ է՝ ՔՊ-ն չի ներում իր հետ չպայմանավորվելու և չհամագործակցելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik․ ՔՊ-ի իշխանության ժամանակ որևէ ունեցվածք պահելու լավագույն ձևը ՔՊ-ի հետ պայմանավորվելն է ու քաղաքականությամբ չզբաղվելը, այսինքն՝ քաղաքականությունից հեռու մնալը կամ իրենց հաճո քաղաքական գիծ վարելը։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։
«Ուզու՞մ եք քրեական գործը փակվի․ համագործակցեք ՔՊ-ի հետ, ուզու՞մ եք որևէ ոտնձգություն չլինի ձեր ունեցվածքի նկատմամբ, համագործակցեք ՔՊ-ի հետ։ Ասենք՝ Խաչատուր Սուքիասյանի՝ «Սիլ պլազան» գնելու գնի հետ կապված ՔՊ-ի մոտ երբեք հարցեր չեն առաջանա։ Ինչու՞, որովհետև Խաչատուր Սուքիասյանը նրանց թիմակիցն է»,- հայտարարեց Վարդանյանը։
Նա վստահ է, որ ՔՊ-ն իրենց չի ներում այս 8 տարիներին իր հետ չպայմանավորվելն ու պայքարելը, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ընտանիքի դեմ այս ամբողջ գործընթացը տեղի չէր ունենա, եթե ՔՊ-ի հետ պայմանավորվածություն լիներ։