Նեպալում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 175-ի

Բաժանորդագրվել

Վերջին տվյալներով՝ 28 երկրից 476 մարդ համարվում է անհետ կորած։

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 175-ի: Այս մասին հայտնում է հնդկական ANI գործակալությունը՝ հղում անելով Նեպալի դեսպանատան աղբյուրներին։

Ավելի վաղ հաղորդվում էր 162 զոհի մասին։

«Այս պահին հայտնաբերվել է 175 մարմին։ Բազմաթիվ մարդիկ` ինչպես տեղի բնակիչներ, այնպես էլ զբոսաշրջիկներ, համարվում են անհետ կորած։ Վերջին տվյալներով՝ 28 երկրից 476 մարդ համարվում է անհետ կորած»,- հայտնում է գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Այս թվերը ճշտվում են, որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։

Չինական կողմից ջրի հզոր հոսքը օգոստոսի 26–ի առավոտյան լցվել է Բհոտե-Կոշի գետը՝ լուրջ ավերածություններ պատճառելով Ռասուվա շրջանում։

Իշխանությունները բարձր պատրաստվածության ռեժիմ են հայտարարել գետի հոսանքն ի վար գտնվող բնակավայրերի համար։

Հայաստանը ցավակցություն է հայտնել ՉԺՀ- Նեպալ սահմանին տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ

Leave a comment