Արթիկում Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշակոթողը կտեղափոխվի

Բաժանորդագրվել

Հուշարձանի ապամոնտաժումը և տեղափոխումը դեռ 2025 թվականին մեծ աղմուկ էր բարձրացրել, և այս հարցն ակտիվորեն քննարկվում էր հայ–ռուսական հարաբերությունների ենթատեքստում։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ թույլատրեց Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշակոթողը տեղափոխել Սասունցի Դավթի 27 հասցեում գտնվող Բարեկամության այգի:

Այս որոշումն ընդունվել էր դեռ 2005 թվականի դեկտեմբերի 29–ին, որտեղ նշվում էր, թե հուշարձանների նյութական պահպանությունը պահանջում է այն տեղափոխել:

«Հայրենական մեծ պատերազմի զոհերի՝ մոնումենտալ արվեստի հուշարձանի նյութական պահպանության լավագույն շահը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել հուշարձանի տեղափոխումը հանրության համար հասանելի, բարենպաստ տեսողական ընկալման պայմաններ ապահովող համահունչ և հարմարավետ միջավայր»,– նշված է որոշման մեջ:

Հուշարձանը հենց տեղափոխվի Բարեկամության այգի, կառավարությունը կսկսի հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել, բարեկարգել այդ տարածքը:

Կառավարությունից վստահեցնում են, որ արդյունքում այգին կլինի բարեկարգված, ընդլայնված և տեղափոխվող հուշապատը կլինի իր նախկին պատմական տեսքով։

Հիշեցնենք, որ հուշարձանի ապամոնտաժումը և տեղափոխումը դեռ 2025 թվականին մեծ աղմուկ էր բարձրացրել, և այս հարցն ակտիվորեն քննարկվում էր հայ–ռուսական հարաբերությունների ենթատեքստում։

Բացի այդ, ընդդիմադիր որոշ շրջանակներ և մասնագետներ ահազանգում էին, որ հուշարձանի ապամոնտաժման որոշումը կայացվել է առանց վերատեղադրման հստակ երաշխիքների կամ համապատասխան բյուջետավորման։ Մտահոգություններ կային, որ հանրապետական նշանակության հուշարձանը կարող է պարզապես քանդվել և չվերականգնվել։

Leave a comment