Լեհաստանում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակվի

Բաժանորդագրվել

Կցորդը կնշանակվի «ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի և Լեհաստանի համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունից ելնելով»։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Լեհաստանում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակվի։ Համապատասխան որոշումը հաստատվել է այսօր ՀՀ կառավարության նիստում։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ նշանակումը պայմանավորված է հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում դրանց ընդլայնման անհրաժեշտությամբ։

Նախատեսվում է, որ ռազմական կցորդը կնշանակվի մինչև տարեվերջ և իր պարտականությունների կատարմանը կանցնի հունվարի 1-ից։

Leave a comment