Ալժիրում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 12 մարդ

Ալժիրում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 12 մարդ

Ալժիրում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 12 մարդ, ավելի քան 50-ը տուժել են։ Այս մասին հաղորդում է El Ghad El Djazairi պարբերականը՝ հղում անելով երկրի ներքին գործերի, տեղական ինքնակառավարման մարմինների և տրանսպորտի նախարար Սաիդ Սայուդին։

Երկրի հյուսիսում գտնվող Բեջայա քաղաք կատարած այցի ընթացքում նախարարը հայտնել է, որ տուժածներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։

Օգոստոսի 26-ին Ալժիրում գրանցվել է հրդեհի 37 օջախ։ Դրանցից հինգը բռնկվել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ջիջել նահանգում, որտեղ մի քանի ընտանիքներ տարհանվել են, հաղորդում է Asharq al-Awsat պարբերականը։

Leave a comment