https://arm.sputniknews.ru/20260827/rd-zu-n-zangvatsajin-harvats-e-hascrel-ukrainaji-lvogistikajin-ev-navahangistnerin-rd-pn-106164510.html
ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի լոգիստիկային և նավահանգիստներին․ ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի լոգիստիկային և նավահանգիստներին․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Հարվածների համար կիրառվել է ցամաքային, օդային և ծովային տեղակայման ճշգրիտ զենք, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T10:46+0400
2026-08-27T10:46+0400
2026-08-27T10:48+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_0:0:3153:1774_1920x0_80_0_0_00f8d1dc0c9136e114725b0404ea57e9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Զինված ուժերն անցած գիշեր զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի, էներգետիկ, մետաղագործական և նավթավերամշակման արդյունաբերության օբյեկտներին, լոգիստիկ կենտրոններին և նավահանգստային ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում։ՌԴ ՊՆ-ում հայտնել են ռազմաարդյունաբերական համալիրի, մետաղագործական և նավթավերամշակման արդյունաբերության օբյեկտների ու լոգիստիկ կենտրոնների խոցման մասին Կիևում, Բորիսպոլում, Զապորոժիեում, Կրեմենչուգում, Կրիվոյ Ռոգում և Իլյիչովկայում։ՌԴ ԶՈւ–ն հարվածել է ռազմական բեռներով բեռնանավի և վառելիքով ռեզերվուարների. ՊՆԲացի այդ, հարվածներ են հասցվել Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքներին։ Խոցվել են Օդեսայի, Չեռնոմորսկի և Ռենիի նավահանգիստներում գտնվող օբյեկտները, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի ԶՈւ-ի համար ռազմական նշանակության բեռների և վառելիքաքսուքային նյութերի մատակարարման ու պահպանման համար։Հարվածի տակ են հայտնվել նաև էներգետիկայի օբյեկտները, որոնք ապահովում են Օդեսայի մարզի նավահանգիստների աշխատանքը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_0d4c278d111d02d65ca3f338825714e7.jpg.webp
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
Հարվածների համար կիրառվել է ցամաքային, օդային և ծովային տեղակայման ճշգրիտ զենք, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Զինված ուժերն անցած գիշեր զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի, էներգետիկ, մետաղագործական և նավթավերամշակման արդյունաբերության օբյեկտներին, լոգիստիկ կենտրոններին և նավահանգստային ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում։
Գերատեսչության տվյալներով՝ հարվածների համար կիրառվել է ցամաքային, օդային և ծովային տեղակայման ճշգրիտ զենք, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։
ՌԴ ՊՆ-ում հայտնել են ռազմաարդյունաբերական համալիրի, մետաղագործական և նավթավերամշակման արդյունաբերության օբյեկտների ու լոգիստիկ կենտրոնների խոցման մասին Կիևում, Բորիսպոլում, Զապորոժիեում, Կրեմենչուգում, Կրիվոյ Ռոգում և Իլյիչովկայում։
Բացի այդ, հարվածներ են հասցվել Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքներին։ Խոցվել են Օդեսայի, Չեռնոմորսկի և Ռենիի նավահանգիստներում գտնվող օբյեկտները, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի ԶՈւ-ի համար ռազմական նշանակության բեռների և վառելիքաքսուքային նյութերի մատակարարման ու պահպանման համար։
Հարվածի տակ են հայտնվել նաև էներգետիկայի օբյեկտները, որոնք ապահովում են Օդեսայի մարզի նավահանգիստների աշխատանքը։
«Արդյունքում խոցվել են «Օդեսա», «Չեռնոմորսկ» և «Ռենի» նավահանգիստների ենթակառուցվածքային օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի ԶՈւ-ի ապահովման համար նախատեսված ռազմական նշանակության բեռների և վառելիքաքսուքային նյութերի մատակարարման ու պահպանման համար, ինչպես նաև Օդեսայի մարզում նավահանգիստների գործունեությունն ապահովող էներգետիկայի օբյեկտները»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։