Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում տուրբոմղիչի անսարքության հետևանքով կրակ է բռնկվել։ Ուղևորները անվտանգ տարհանվել են, իսկ հրդեհը վարորդն ու պարեկային ծառայողը մարել են 3-5 րոպեում։
Այսօր՝ ժամը 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը։
Ուղեւորները անվտանգ տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Լրացուցիչ օգտագործվել են ավտոբուսում առկա 2 կրակմարիչները։
Հրդեհը մարել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։
Ապահովության համար դեպքի վայր է մոտեցել 911 ծառայության խումբը»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։