Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում

Երևանում մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի E խմբի պայքարը:

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Յունիսպորտն» առաջին տուրում մրցեց էստոնական «Տալինի» հետ ու հաղթեց 5:1 հաշվով: Երևանյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Գարեգին Մաշումյանը, Արթուր Մելքոնյանը, Ռաֆիկ Մելիքյանը, Վիտինյոն և Միհրան Դերմենջյանը։

E խմբի մյուս խաղում գերմանական «Վայլիմդորֆը» 13:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ իսլանդական «Ռեյկյավիկի» նկատմամբ։

Օգոստոսի 27-ին կայանալիք երկրորդ տուրում «Յունիսպորտը» կմրցի «Ռեյկյավիկի» հետ:

Հանդիպումներն անցկացվում են Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում:

Leave a comment