Լևոն Քոչարյանը «խոստովանեց», որ խուզարկության մասին նախապես է իմացել

https://arm.sputniknews.ru/20260826/levvon-qvocharjany-khvostvovanec-vor-khuzarkutjan-masin-nakhapes-e-imacel-106156508.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106153551_90:0:1511:1066_1920x0_80_0_0_91b0d36e7b292a68e06c683923b1d553.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լևոն քոչարյան, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան

լևոն քոչարյան, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

ՀՀ երկրորդ նախագահի որդին արդարադատությունից մեծ ակնկալիք չունի։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ Լևոն Քոչարյանը «խոստովանում է», որ իրենց տներում խուզարկությունների մասին նախապես իմացել է անձամբ Նիկոլ Փաշինյանից։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ (որտեղ քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը, խմբ․) լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի որդին նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց։

Նշենք, որ այսօր ԱԺ–ում ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանն ասաց, թե պետք է հասկանալ, թե ինչպես են Քոչարյանի ընտանիքում իմացել խուզարկություն անելու մասին և պետք է պատժել իրավապահ համակարգի այն աշխատակցին, որը, նրա կարծիքով, տեղեկություն է հաղորդել։

«Իսկապես գիտեի, որ գալու են, ու դա իմացել եմ Նիկոլ Փաշինյանից։ Ինքն այդ մասին խոսել է թե՛ նախընտրական շրջանում, թե՛ հատկապես վերջում ԱԺ ամբիոնից։ Այնպես որ առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով, որ նախօրոք տեղեկություն է հայտնում գործով մանրամասների հետ կապված»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Նա նաև հերքեց այն ասեկոսեները, թե իրավապահ համակարգից խուզարկության մասին տեղեկատվության արտահոսք է եղել։

Քոչարյանը նաև նշեց, որ արդարադատության մեծ ակնկալիքներ չունի։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին, որդու խոսքով՝ երեկվա հետ համեմատած այսօր կա մի քիչ դրական դինամիկա, ու որպես հիմք է ընդունվել նրան դատարան տեղափոխելու համար։

Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։

Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։

Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց։
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների ղեկավարները ձերբակալվել են

Leave a comment