Ուկրաինայի զինուժը հարված է հասցրել Դոնեցկի կենտրոնին. 3 վիրավոր կա, այդ թվում` երեխա

Բաժանորդագրվել

Պուշիլինի խոսքով` զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինուժը հարված է հասցրել Դոնեցկին, ինչի հետևանքով 3 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Քաղաքի խիտ բնակեցված հատվածում գրանցվել են թշնամու արկերի պայթյուններ։ Գնդակոծության հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել երեք մարդ, այդ թվում` մեկ երեխա», – գրել է Պուշիլինը «Մաքս» հարթակում։

Նա հավելել է, որ զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։

Leave a comment