2026թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 11,538.2 մլն ԱՄՆ դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.7 %-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,466.8 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2026թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանն արտահանել է 4,035.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 7,502.5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 7.9%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 7.7%։