https://arm.sputniknews.ru/20260826/rvobert-qvocharjann-arden-hakakvorupcivon-dataranum-e-pastabany-khvosel-e-meghadranqi-masin-106148970.html
Ռոբերտ Քոչարյանն արդեն Հակակոռուպցիոն դատարանում է․ փաստաբանը խոսել է մեղադրանքի մասին
Ռոբերտ Քոչարյանն արդեն Հակակոռուպցիոն դատարանում է․ փաստաբանը խոսել է մեղադրանքի մասին
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքը վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով ՀՀ նախագահ, կատարել է իր սահմանադրական պարտականությունն ու վավերացրել է… 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T19:07+0400
2026-08-26T19:07+0400
2026-08-26T19:07+0400
ռոբերտ քոչարյան
արամ օրբելյան
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103786530_0:78:1500:922_1920x0_80_0_0_7a1118c2594af9432909db2f966a1487.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ ժամը 20։30–ին, Սարգիս Դադոյանի նախագահությամբ, քննվելու է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։Նրա խոսքով՝ մեղադրանքը վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով ՀՀ նախագահ, կատարել է իր սահմանադրական պարտականությունը, այսինքն՝ վավերացրել է կառավարության որոշումները։Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատարան են տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, որտեղ նա տեղափոխվել էր երեկ Հակակոռուպցիոն կոմիտեից՝ առողջական վիճակի վատթարացումից հետո։ Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը, Քոչարյանը մոտ 2 շաբաթ առաջ սրտի վիրահատություն է ունեցել, ինչից հետո մոտ 1 ամիս ռիսկը պահպանվում է, ևս 3 ամիս էլ նա պետք է լինի հետվիրահատական հսկողության ներքո։Դատական նիստը դեռ երեկ պետք է տեղի ունենար, սակայն այն հետաձգվել է, քանի որ բժշկական ցուցումով նրա առողջական վիճակում կարող էր սրացում լինել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103786530_84:0:1417:1000_1920x0_80_0_0_0ec435c29533969b1be4cd17053742cd.jpg.webp
ռոբերտ քոչարյան, արամ օրբելյան, մեղադրանք
ռոբերտ քոչարյան, արամ օրբելյան, մեղադրանք
Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքը վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով ՀՀ նախագահ, կատարել է իր սահմանադրական պարտականությունն ու վավերացրել է կառավարության որոշումները։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ ժամը 20։30–ին, Սարգիս Դադոյանի նախագահությամբ, քննվելու է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։
«Խոսքը տարբեր հողերի մասին է, որոնք վաճառվել են տարբեր ընկերությունների։ Պարոն Քոչարյանը դրանց մեծ մասի մասին ընդհանրապես տեղյակ չէ, մենք պետք է նայենք, հասկանանք` էդ նյութերը ինչ են։ Մի մասն էլ մի քանի վաճառքից հետո հիմա ինչ-որ մարդկանց է պատկանում, որոնք ինչ-որ առնչություն ունեն Ռոբերտ Քոչարյանի հետ, ուղղակի իրեն պատկանելու կամ անձնական շահագրգռվածության հիմքերը չենք տեսնում»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատարան են տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, որտեղ նա տեղափոխվել էր երեկ Հակակոռուպցիոն կոմիտեից՝ առողջական վիճակի վատթարացումից հետո։ Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը, Քոչարյանը մոտ 2 շաբաթ առաջ սրտի վիրահատություն է ունեցել, ինչից հետո մոտ 1 ամիս ռիսկը պահպանվում է, ևս 3 ամիս էլ նա պետք է լինի հետվիրահատական հսկողության ներքո։
Դատական նիստը դեռ երեկ պետք է տեղի ունենար, սակայն այն հետաձգվել է, քանի որ բժշկական ցուցումով նրա առողջական վիճակում կարող էր սրացում լինել։