Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին

Քաղաքականություն

26.08.2026 | 18:54

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին: Այս մասին հայտնում են դատարանից:

Սարգիս Դադոյանը Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման պահից՝ 2022 թվականի օգոստոսից դատավոր է: Մինչ այդ աշխատել է ԱԱԾ-ում, մասնավորապես՝ նա եղել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի տնտեսական գործունեության, բնակչության առողջության դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով քննության բաժնի ավագ քննիչ։

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամեր առաջ բժշկական կենտրոնից տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ պետք է քննվի նրան կալանավորելու միջնորդությունը։ Նիստի ժամը, սակայն, դեռևս հայտնի չէ:

Արաքս Մամուլյան

Leave a comment