Քաղաքականություն
26.08.2026 | 17:57
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը քննադատեց «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ծրագիրը՝ նշելով, որ այնտեղ բացակայում են ոլորտային առանցքային հասկացությունները («տեղական ինքնակառավարում», «համայնք», «ջրամատակարարում», «սուբվենցիա», «ճանապարհ»):
Պատգամավորը, դիմելով ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրինա Յոլյանին, հարցադրում արեց անցյալի արատավոր երևույթների և պատերազմի միջև առկա ուղիղ կապի մասին։
Ի պատասխան՝ Իրինա Յոլյանը հակադարձեց, որ իշխող ուժն ինքն իր ռազմավարությունում պատշաճ ուշադրություն չի դարձրել ՏԻՄ զարգացմանը և չի իրականացրել խոստացված ապակենտրոնացումը։
Անդրադառնալով նախկինում տեղի ունեցած ապօրինությունների և թալանի թեմային՝ Յոլյանը ասաց․
«Ինչո՞վ էիք զբաղված ութ տարիների ընթացքում, եթե կարող էիք թալանը ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հետ բերել։ Շատ կարճ ասեմ՝ որովհետև նախկին թալանչիների հիմնական մասը հիմա ձեզ համար ընտրություններում ձայն բերողներ են»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան