Նարե Առաքելյանը դարձել է Կոսովոյում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն:
Մինչև 15 տարեկան աղջիկների +69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը 212 կգ արդյունք է գրանցել երկամարտում:
Պոկում վարժությունում Նարե Առաքելյանն ունեցել է երեք հաջող մոտեցում՝ բարձրացնելով 90 կգ, 95 կգ, 97 կգ ու դառնալով ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 110 կգ ու 115 կգ և գրանցել երկրորդ արդյունքը:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Նատալյա Սարգսյանը 69 կգ քաշային կարգում զրո է ստացնել հրում վարժությունում և չի գրանցել երկամարտի արդյունք: Պոկում վարժությունում Սարգսյանը գլխավերևում պահել է 80 կգ և 84 կգ: