Մալդիվների խորհրդարանն ընդունել է օրինագիծ, համաձայն որի՝ օտարերկրյա տուրօպերատորները, տուրիստական գործակալությունները և առցանց ամրագրման համակարգերը պարտավոր կլինեն գրանցվել հանրապետության հարկային ծառայությունում և վճարել զբոսաշրջային հարկ:
Օտարերկրյա տուրօպերատորները, տուրիստական գործակալությունները և օֆշորային ամրագրման հարթակները պետք է գրանցվեն Մալդիվների հարկային ծառայությունում և զբոսաշրջային հարկ վճարեն մալդիվյան ծառայությունների վաճառքի գործարքներից։ Այս բոլոր պահանջներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերին։
Ակնկալվում է, որ նոր հարկը պետբյուջե տարեկան կբերի մոտ 1.6 մլրդ մալդիվյան ռուֆիա, ինչը համարժեք է շուրջ 103.5 մլն դոլարի։