Սխեման շատ պարզ է. Խամոյանը` Քոչարյանի ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին

https://arm.sputniknews.ru/20260826/skheman-shat-parz-e-khamvojany-qvocharjani-yntaniqi-nkatmamb-hetapndumneri-masin-106144150.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105327483_89:0:1512:1067_1920x0_80_0_0_bfdf43df2ccbc41eb7e0ab7fb9e842a1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռոբերտ քոչարյան, ագնեսա խամոյան, նիկոլ փաշինյան

հայաստան, ռոբերտ քոչարյան, ագնեսա խամոյան, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Խամոյանը նշեց, որ Փաշինյանի հրահանգի արդյունքում հիմա տուժում են տնտեսվարողներ, բիզնեսներ, աշխատավարձով ապրող հասարակ մարդիկ։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Եթե նախկինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը sms հաղորդագրությամբ էր հրահանգներ ուղարկում իրավապահ համակարգին` այս կամ այն ընդդիմադիրին կալանավորելու համար, ապա այժմ գործելաոճը փոխել է և ԱԺ ամբիոնից ուղիղ եթերում է անում այդ հրահանգը։ Այսօր ԱԺ–ում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` անդրադառնալով ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալմանը և նրա որդու կալանավորմանը։

Օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։

«Քաղաքական հետապնդում և անձնական վրեժխնդրություն։ Այս երկու ձևակերպումներն է բնորոշ նրան, թե ինչ է տեղի ունենում վերջին երկու օրերի ընթացքում։ Մեզ համար դա նորություն չէ. նույնը եղել է Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հետ»,– ասաց Խամոյանը` հիշեցնելով, որ այս ամենի հետևանքով հասարակության նաև այլ շերտեր են տուժում։

Պատգամավորը նշեց, որ Փաշինյանի հրահանգի արդյունքում հիմա տուժում են տնտեսվարողներ, բիզնեսներ, աշխատավարձով ապրող հասարակ մարդիկ։

«Երեկ բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել են, ինձ կասե՞ք` ինչու. այդ գույքն այդ մարդիկ գողանալու են, տանեն իրենց տո՞ւն։ Հիմա այդ մարդիկ անորոշության մեջ են, ի՞նչ են անելու։ Թողեք այդ մարդիկ շարունակեն աշխատեն, բայց հասկանալի է, թե ինչի համար եք դա անում, որ հետո վերցնեք, իբր տաք ժողովրդին, բայց իրականում ձեզ վերցնեք, հետո տաք ձեզ հաճո որևէ օլիգարխի։ Սխեման շատ պարզ է»,– ընդգծեց պատգամավորը։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։

Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց։ Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների ղեկավարները ձերբակալվել են

Leave a comment