Պատանեկան Գրան պրիի Չինաստանի փուլում տղամարդկանց մենասահքում ոսկե մեդալ է նվաճել ռուսաստանցի չմշկասահորդ Լև Լազարևը:Քանի որ մարզիկը հանդես էր գալիս չեզոք կարգավիճակով, պարգևատրման արարողության ժամանակ նա զրկված էր սեփական երկրի դրոշը բարձրացնելու հնարավորությունից:
Ի նշան մարզական համերաշխության և հարգանքի՝ պատվանդանին հայտնված նրա մրցակիցները՝ Նոր Զելանդիան ներկայացնող Յանհաո Լին և Ճապոնիայի ներկայացուցիչ Դաիյա Էբիհարան, նույնպես ծալել ու հեռացրել են իրենց ազգային դրոշները: