Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է փետրվարի 24-ին հայտարարել Ուկրաինայում նախագահական ընտրությունների և ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times-ը՝ հղումով կատարելով աղբյուրներին։
Նշվում է, որ Ուկրաինան սկսել է նախագահական ընտրությունների և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրերի վերաբերյալ հանրաքվեի անցկացման պլանավորումը. երկու քվեարկությունները պետք է տեղի ունենան մինչև մայիսի 15-ը։ Թերթի հաղորդմամբ այս քայլը ձեռնարկվել է ամերիկյան վարչակազմի ճնշման ներքո՝ գարնանը ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու նպատակով։