Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կընթանան օրենքին համապատասխան։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը ձգտում են ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայմանը երկրում, սակայն դա տեղի չի ունենա։
«Ես չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները այս պահին։ Այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում։ Կարող եմ միայն հույս հայտնել, որ ամեն ինչ, ինչ տեղի է ունենում, կիրականացվի օրենքի խիստ պահպանմամբ, և հանրապետությունում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները կհարգեն», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ անդրադառնալով ընդդիմության դեմ գործողություններին։