Ադրբեջանի ևս մեկ բուհում կսկսեն հայերեն դասավանդել

Քաղաքականություն

26.08.2026 | 16:08

Բաքվի սլավոնական համալսարանում նախատեսվում է հայոց լեզվի ուսուցման դասընթաց ներդնել։ Համապատասխան որոշումն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից, հայտնել է Բաքվի սլավոնական համալսարանի մամուլի քարտուղար Սաբինա Հուսեյնզադեն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Գիտական խորհրդի որոշման համաձայն՝ առաջիկա տարիներին համալսարանում նախատեսվում է ուսումնասիրել հայոց լեզուն, ասել է նա։

Բուհի ռեկտոր Անար Նագիևն անցյալ տարի հայտարարել էր, որ համալսարանը նախատեսում է սկսել հայերենի դասավանդումը 2026-2027 ուսումնական տարվանից։ Այսպիսով, Բաքվի սլավոնական համալսարանը մտադիր է ընդլայնել իր կողմից առաջարկվող լեզվական դասընթացների շրջանակը: Սակայն համալսարանի հայտարարության մեջ հայոց լեզվի դասընթացների մեկնարկի հստակ ժամկետ չի նշվել:

Հավելենք, որ ներկայում հայերեն է դասավանդվում Բաքվի պետական ​​համալսարանում և Ադրբեջանի լեզուների համալսարանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment