Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով

Քաղաքականություն

26.08.2026 | 14:08

Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես, երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը մեկնաբանելուց՝ նշելով, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացները բարդ բնույթ են կրում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ես չէի ցանկանա հիմա մեկնաբանել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, այնտեղ շատ բարդ գործընթացներ են տեղի ունենում: Կարելի է միայն հույս հայտնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կիրականացվի օրենքին խիստ համապատասխան և հանրապետությունում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները կհարգվեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ընդդիմության հասցեին մեղադրանքների, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության վերաբերյալ մեկնաբանության խնդրանքին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment