Քաղաքականություն
26.08.2026 | 14:52
Ռուսաստանն օգոստոսի լույս 26-ի գիշերը Ուրաինայի վրա 162 անօդաչու թռչող սարք է արձակել, որոնցից ուկրաինական ուժերը 134-ը խոցել են։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, գրում է Current time-ը։
Չեռնիգովում բնակելի շենքի վրա ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա՝ կին և 4-ամյա աղջիկ, վիրավորվել է 14-ամյա աղջիկ, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Օգոստոսի 25-ի երեկոյան հարվածի հետևանքով վիրավորվել է ևս 2 երեխա։
Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է երկու տուժածի մասին: Նա ասել է, որ ռուսական ուժերը 20 անգամ հարվածել են մարզի երեք շրջանների՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, հրետանի և ավիառումբեր:
Նիկոպոլի շրջանում վնասվել են շուկա, գյուղատնտեսական ձեռնարկություն, բազմաբնակարան շենքեր և մեքենաներ, Պավլոգրադում վնասվել է մասնավոր տուն:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի