Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։

Ըստ Կրեմլի՝ առաջնորդները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները։

«Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում Վլադիմիր Պուտինը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ աջակցելով այդ երկրի միասնությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը», – հայտնել է  ռուսական կողմը։

Leave a comment