Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

Հասարակություն

26.08.2026 | 13:51

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Նշվում է, որ քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը):

Ըստ Ավդալյանի՝ անձը ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով:

Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, որը կալանավորվել է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ի երեկոյան Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողի։ Նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել էր, մյուսները տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ։

Leave a comment