Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի վարույթի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է․ ՔԿ

Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի վարույթի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է․ ՔԿ

ՔԿ-ից հայտնում են․

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը): Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով:

 

Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ով կալանավորվել է:

Leave a comment