https://arm.sputniknews.ru/20260826/bzhishknery-tujl-chen-tvel-hh-2rd-nakhagahin-berel-dataran-levvon-qvocharjany-khvosec-gvortsi-masin-106137492.html
Բժիշկները թույլ չեն տվել ՀՀ 2–րդ նախագահին բերել դատարան. Լևոն Քոչարյանը խոսեց գործի մասին
Բժիշկները թույլ չեն տվել ՀՀ 2–րդ նախագահին բերել դատարան. Լևոն Քոչարյանը խոսեց գործի մասին
Sputnik Արմենիա
Լևոն Քոչարյանը նշում է, որ գործում մի շարք աբսուրդ իրավիճակներ կան բոլոր ուղղություններով` մասնավորապես վաղեմության ժամկետների հետ կապված։ 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T13:16+0400
2026-08-26T13:16+0400
2026-08-26T13:21+0400
լևոն քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106097140_0:0:1500:844_1920x0_80_0_0_189ded5b91b0fa595387b6ff58a351cd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող Արամայիս Որսկանյանի ընտանիքի բոլոր 4 անդամներն էլ կալանավորված են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի կրտսեր որդին` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։Նշենք, որ օգոստոսի 24-ին, հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են ՀՀ 2–րդ նախագահի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը (մահացել է 2007 թվականին), Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Որսկանյանը, նրա կինն ու 2 դուստրերը:Ընդգծեց՝ Որսկանյանի դուստրերից մեկն ամուսին չունի, բայց 3 երեխա ունի, որոնցից 2-ն անչափահաս են։ Պատգամավորը տարակուսած է, թե ինչպես կարող էր քննիչը, որը հյա տղամարդ է, նման միջնորդությամբ դատարան մտնել։ Նա նաև չգիտի, թե այս ընտանիքի դեպքում ով է անչահասներին պահելու. բոլորը կալանքի տակ են։Լևոն Քոչարյանը շեշտեց, որ գործում մի շարք աբսուրդ իրավիճակներ կան բոլոր ուղղություններով, մասնավորապես վաղեմության ժամկետների հետ կապված։Նրա խոսքով՝ գործով առնվազն 6 անձ կալանավորված է։ Պնդում է՝ հորը նպատակ ունեն ամեն գնով դատարան տանել, ուղղակի առողջական խնդրի պատճառով այս պահին դեռ ձգվում է, քանի որ բժիշկը թույլ չի տալիս։ Նախկին նախագահի որդին պարզաբանեց, որ այսօր ժամը 08:00-ին լրացել է հոր ձերբակալման ժամկետը, որից հետո քննիչները կրկին միջնորդություն են ներկայացրել նրան 24 ժամվա ընթացքում կալանավորելու համար:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106097140_153:0:1486:1000_1920x0_80_0_0_a4ff34b5665b162fd96f84a54ebda5c2.jpg.webp
լևոն քոչարյան
լևոն քոչարյան
Լևոն Քոչարյանը նշում է, որ գործում մի շարք աբսուրդ իրավիճակներ կան բոլոր ուղղություններով` մասնավորապես վաղեմության ժամկետների հետ կապված։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող Արամայիս Որսկանյանի ընտանիքի բոլոր 4 անդամներն էլ կալանավորված են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի կրտսեր որդին` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Մեկ հոգու լկտի, բացահայտ ապօրինի ցուցում է, իրավական գործընթաց չկա։ Այդ ամենին հանցակից են դառնում իրավապահ համակարգի մի շարք մասնակիցներ։ Գործը բացված է 2018 թվականից, որևէ նոր բան չկա այստեղ, ուղղակի պետք էր ինչ-որ բան թքել-կպցնել ու Հանրային հեռուստաընկերության կամ այլ կայքերի համար ռեպորտաժների նյութ ստանալ։ Այս գործով մի ընտանիք կա, որի 4 անդամ կալանավորված է՝ տարիքով ամուսիններն ու իրենց 2 աղջիկը։ Խոսքը Արամայիս Որսկանյանի մասին է, որը տնային կալանքի տակ է, իսկ կինն ու դուստրերը կալանավորված են 2 ամսով»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Ընդգծեց՝ Որսկանյանի դուստրերից մեկն ամուսին չունի, բայց 3 երեխա ունի, որոնցից 2-ն անչափահաս են։ Պատգամավորը տարակուսած է, թե ինչպես կարող էր քննիչը, որը հյա տղամարդ է, նման միջնորդությամբ դատարան մտնել։ Նա նաև չգիտի, թե այս ընտանիքի դեպքում ով է անչահասներին պահելու. բոլորը կալանքի տակ են։
Լևոն Քոչարյանը շեշտեց, որ գործում մի շարք աբսուրդ իրավիճակներ կան բոլոր ուղղություններով, մասնավորապես վաղեմության ժամկետների հետ կապված։
Նրա խոսքով՝ գործով առնվազն 6 անձ կալանավորված է։ Պնդում է՝ հորը նպատակ ունեն ամեն գնով դատարան տանել, ուղղակի առողջական խնդրի պատճառով այս պահին դեռ ձգվում է, քանի որ բժիշկը թույլ չի տալիս։ Նախկին նախագահի որդին պարզաբանեց, որ այսօր ժամը 08:00-ին լրացել է հոր ձերբակալման ժամկետը, որից հետո քննիչները կրկին միջնորդություն են ներկայացրել նրան 24 ժամվա ընթացքում կալանավորելու համար: