«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց

Քաղաքականություն

26.08.2026 | 12:06

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Հարությունյանն ընտրվեց Եվրաինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Քվեարկությանը մասնակցեց 104 պատգամավոր։ Թեկնածությանը կողմ էր քվեարկել 56-ը, դեմ՝ 48 պատգամավոր, այսինքն՝ ՔՊ-ն ապահովեց ընդդիմադիր թեկնածուի ընտրության համար նվազագույն ձայները։

Հարցի քննարկումն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում։ Երեկ Կառավարության ծրագիրն ընդունելուց հետո խորհրդարանը վերադարձել է հանձնաժողովի նախագահ ընտրելու քննարկմանը։

Անի Թամրազյան



Leave a comment